Ընդհանուր դրույթներ և պայմաններ
Սահմանումներ
- Ընկերություն
«Ինդիկում» ՍՊԸ
Իրավ. հասցե` Վ․ Համբարձումյան 2/58, Երևան, Հայաստան
Գործ. հասցե` Մոսկովյան փ. 8, Աբովյան 10 Երևան, Հայաստան
- Հաճախորդ՝
Ցանկացած անձ, ով գրանցված է Ընկերության կայքում կամ ներկայացնում է սննդի արագ պատվերի գրանցման հայտ:
- Կայք՝
Ընկերության ինտերնետային կայք՝ academia.am
- Պատվեր՝
Հաճախորդի կողմից Կայքի, հեռախոսային հավելվածի կամ հեռախոսազանգի միջոցով սնունդ առաքելու հայտ:
- Առաքիչ՝
Հաճախորդին առաքման ծառայություններ մատուցող անձ:
- Պայմաններ՝
Կայքից, հեռախոսային հավելվածից օգտվելու, Պատվեր գրանցելու կանոնները, ինչպես նաև Կայքում կիրառվող անձնական տվյալների պաշտպանության քաղաքականությունը:
- Անձնական տվյալների պաշտպանության քաղաքականությունը
1.1 Հավաքագրվող անձնական տվյալները.
Ընկերության academia.am հարթակում գրանցված Պատվերի կատարումն ապահովելու, ինչպես նաև Հաճախորդների հետ կապ հաստատելու համար, կախված Պատվերի գրանցման եղանակից, հավաքագրում է հետևյալ անձնական տվյալները.
Հեռախոսազանգի միջոցով Պատվեր գրանցելու դեպքում.
- Հաճախորդի անունը և/կամ ազգանունը,
● Հաճախորդի հեռախոսահամարը,
● Այն հասցեն, որտեղ պետք է առաքվի Պատվերը,
Կայքով կամ հավելվածով արագ Պատվերի գրանցման դեպքում.
- Հաճախորդի հեռախոսահամարը,
● Այն հասցեն, որտեղ պետք է առաքվի Պատվերը,
● Հաճախորդի IP հասցեն,
● Վճարման միջոցի մասին ինֆորմացիա, եթե վճարումը կատարվում է առցանց:
Կայքում գրանցված լինելու դեպքում.
- Հաճախորդի անունը և/կամ ազգանունը,
● Հաճախորդի հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն,
● Հաճախորդի հասցեն,
● Հաճախորդի IP հասցեն,
● Վճարման միջոցի մասին ինֆորմացիա, եթե օգտատիրոջ հաշվին կցվում է վճարման միջոցը կամ Պատվերը կատարելիս վճարումը կատարվում է առցանց:
1.2 Հաճախորդի անձնական տվյալները հավաքագրվում են հետևյալ միջոցներով.
- Երբ Հաճախորդը գրանցում է Պատվեր,
● Կայքում բացում է օգտատիրոջ հաշիվ /լրացնում է Կայքում գրանցվելու հայտ/,
● Երբ Հաճախորդը ուղղակի այցելում է Ընկերության կայք (այս դեպքում տեղեկատվությունը պահպանվում է «Cookies» բաժնում):
Վերոնշյալ հայտերը փաստացի լրացնելու կամ հեռախոսազանգով տվյալները տրամադրելու դեպքում համարվում է, որ Հաճախորդը տվել է իր համաձայնությունը իր անձնական տվյալները մշակելու համար: Հաճախորդի կողմից տրված համաձայնությունը հանդիսանում է այն իրավական հիմքը, որի ուժով Ընկերությունը մշակում է վերջինիս տվյալները: Անձնական տվյալները Ընկերությանը հասանելի են լինում այն պահից սկսած, երբ Հաճախորդը լրացնում է հայտերը, մինչև բաժանորդագրությունը դադարեցնելու պահը:
Հաճախորդի տվյալները կուտակվում են տվյալների շտեմարանում, որը թարմացվում է յուրաքանչյուր անգամ՝ նոր տեղեկություն ստանալիս: Բաժանորդագրության դադարեցման հայտը Հաճախորդի կողմից ուղարկվելուց անմիջապես հետո վերջինիս անձնական տվյալները կպահպանվեն դադարեցված բաժանորդների ցանկում՝ 2 /երկու/ տարի ժամկետով:
IP հասցեներից տվյալների ստացումը և «Cookies» բաժնում դրանց պահպանումը սկսվում է ավտոմատ կերպով այն պահին, երբ Հաճախորդը այցելում է Կայք:
1.3 Հաճախորդի անձնական տվյալները հավաքագրվում են հետևյալ նպատակներով.
- Հաճախորդի հետ կապ հաստատելու համար՝ Պատվերը առաքելու և/կամ մատուցվող ծառայությունների առնչությամբ,
● Գովազդային արշավներ կազմակերպելու համար,
● Հաճախորդների պահանջներին համապատասխանող սպասարկման որակի ապահովման համար,
● Սպասարկման որակի բարձրացման նպատակով, ինչպես նաև Կայքի բարելավման համար:
Բացի վերոնշյալից, Հաճախորդի անձնական տվյալները կարող են մշակվել ուղարկվող մարքեթինգային հաղորդագրությունները անհատականացնելու համար: Նշված նպատակով Ընկերությունը ուղարկում է համապատասխան մարքեթինգային հաղորդագրություններ (այդ թվում էլ. փոստով, փոստով, հեռախոսով, բուկլետների միջոցով, կարճ հաղորդագրությամբ կամ առցանց գովազդով: Առցանց գովազդը կարող է ցուցադրվել Կայքում, ինչպես նաև առցանց լրատվամիջոցներով:
Նման տեղեկատվություն չստանալու համար Հաճախորդը պետք է տեղեկացնի Ընկերությանը դրանցից հրաժարվելու մասին՝ զանգահարելով 060504504 հեռախոսահամարով կամ ուղարկելով էլեկտրոնային նամակ info@academia.am հասցեով կամ փոստային նամակ Մոսոկվյան փ. 8, Երևան, Հայաստան հասցեով:
1.4 Անձնական տվյալների փոխանցումը երրորդ անձանց.
Ընկերությունը Հաճախորդի անձնական տվյալներ չի վաճառում, չի փոխանցում այլ անձանց: Ընկերությունը Հաճախորդի հասցեն և հեռախոսահամարը տրամադրում է Առաքիչին՝ Պատվերը առաքելիս Հաճախորդի հետ կապ հաստատելու համար: Պետք է հաշվի առնել, որ վերջիններս պարտավորվում են գաղտնի պահել Հաճախորդի տվյալները և օգտագործել միայն Պատվերը կատարելու նպատակով:
Բացառություն են կազմում ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերը, ինչպես նաև այն կողմերը, ովքեր Պայմաններով որևէ գործընթացում ունեն ուղղակի ներգրավվածություն օրինակ` բանկերը, հաշվապահական ընկերությունները, իրավաբանական ծառայություն մատուցող ընկերությունները և այլն: Վերջիններս չեն հանդիսանում երրորդ կողմ՝ պայմանով, որ պարտավորվում են պահպանել անձնական տվյալները մշակելու սույն կանոնները և պահպանել դրանց գաղտնիությունը, ինչպես Ընկերության աշխատակիցները: Սույն կետում նշված անձինք Հաճախորդի անձնական տվյալները իրենց փոխանցվելու նպատակը իրականացնելուց հետո պարտավոր են ջնջել Հաճախորդի տվյալները:Այնուամենայնիվ, Հաճախորդի վերաբերյալ ոչ անձնական տեղեկությունները կարող են տրամադրվել այլ անձանց մարքեթինգի, գովազդի կամ այլ նպատակներով:
1.5 Հաճախորդի իրավունքները կապված անձնական տվյալների մշակման հետ.
Հաճախորդն իրավունք ունի դիտել և խմբագրել Ընկերության կողմից հավաքագրված անձնական տվյալները: Դա իրականացնելու համար վերջինս կարող է կապ հաստատել Ընկերության հետ Պայմաններում նշված հեռախոսահամարով կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Նամակը կամ զանգը ստանալուց հետո հնարավորինս սեղմ ժամկետներում, սակայն ոչ ուշ քան 10 /տասը/ օրվա ընթացքում Ընկերությունը Հաճախորդին է տրամադրում իր կողմից մշակվող անձնական տվյալները: Այն դեպքում, երբ դրանցում առկա է ոչ ճշգրիտ տեղեկատվություն Հաճախորդն իրավունք ունի պահանջել 5 /հինգ/ աշխատանքային օրվա ընթացքում ուղղել/խմբագրել դրանք:
Հաճախորդը նաև իրավունք ունի Ընկերությունից պահանջել ջնջել մշակված անձնական տվյալները, եթե սպառվել են անձնական տվյալները մշակելու պատճառներն ու այն նպատակները, որոնց համար անձնական տվյալները ի սկզբանե հավաքագրվել են:
Հաճախորդը կարող է ցանկացած պահի պահանջել դադարեցնել իր անձնական տվյալների մշակումը: Այս մասով պետք է հաշվի առնել, որ անձնական տվյալների մշակումը դադարեցնելը կարող է հանգեցնել որոշակի գործողություններ կատարելու կասեցման, կամ առհասարակ Կայքի կողմից առաջարկվող ծառայություններից օգտվելու անհնարինության: Բաժանորդագրությունը դադարեցվելուց հետո Հաճախորդի տվյալները կարող են պահպանվել ևս 1 տարի:
1.6 Տվյալների պահպանումը.
Հաճախորդի անձնական տվյալները առավել ապահով պահպանելու համար փոխանցվում են, գործող v6 հասցե՝ v4 34.76.150.65
ընկերության սերվերին և պահվում են այնտեղ:
- Վաճառքի և առաքման ընդհանուր պայմանները
2.1 Հաճախորդի և Պատվերի կատարման մեջ ներգրավված կողմերի միջև ծագող իրավահարաբերությունները
Ընկերությունը Պատվեր ստանալուն պես, այն անմիջապես փոխանցում է իր համապատասխան ստորաբաժանմանը: Եթե որևէ պատճառով առաքումը հնարավոր չէ կազմակերպել, ապա Ընկերությունը հնարավորինս շտապ տեղեկացնում է Հաճախորդին այդ մասին:
Պատվերը իր համապատասխան ստորաբաժանմանը փոխանցելուց հետո դրա առաքումը կազմակերպելու համար Ընկերությունը կապ է հաստատում համապատասխան Առաքիչի հետ՝ տրամադրելով Հաճախորդի տվյալները:
Պայմանների համաձայն` առաքման հետ կապված իրավահարաբերություններն անմիջականորեն առաջանում են Հաճախորդի և Ընկերության միջև, ուստի Առաքիչը Պատվերի կատարման համար վարձատրվում է Ընկերության կողմից:
Ընկերությունը պատասխանատվություն է կրում Պատվերի որակի, թարմության, ինչպես նաև այլ որակական հատկանիշների համար։ Ավելին, Ընկերությունը պատասխանատվություն է կրում Առաքիչի կողմից Պատվերի ուշացման կամ Պատվերը չկատարելու դեպքում։
Ցանկացած դեպքում Ընկերությունը իրավունք ունի որոշակի անձանց չմատուցել իր կողմից տրամադրվող ծառայությունները, առանց որևէ լրացուցիչ բացատրության:
2.2 Առցանց վճարում
Կայքում Պատվեր գրանցելիս առցանց վճարում կատարելուց հետո Ընկերությունը անմիջապես Պատվերը փոխանցում է իր համապատասխան ստորաբաժանմանը: Վճարումը ենթակա է վերադարձման միայն այն դեպքում, երբ Ընկերության համապատասխան ստորաբաժանումը հայտնում է, որ չի կարող լիարժեք պատրաստել Պատվերը:
Առցանց վճարման հետ կապված որևէ խնդիր առաջանալու դեպքում Հաճախորդը կարող է դիմել Ընկերությանը՝ զանգահարելով 060504504 հեռախոսահամարով կամ ուղարկելով էլեկտրոնային նամակ info@academia.am հասցեով:
Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Հաճախորդի վճարումների ուշացման, չեղարկման, ինչպես նաև վճարային այլ խնդիրների դեպքում։
2.3 Օնյալն վճարված գումարի հետվերադարձ
Բանկային քարտերով օնլայն վճարված գումարի մասնակի և ամբողջական հետվերադարձ կատարվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում։ Իդրամով օնլայն վճարված պատվերների գումարի վերադարձը կատարվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում:
Օնլայն վճարված պատվերների չեղարկման կամ դրա արժեքի փոփոխության արդյունքում առաջացած գումարային տարբերությունները ենթակա են վերադարձման հաճախորդին այն եղանակով, ինչով կատարվել է վճարումը։ Օնլայն վճարված պատվերի գումարի առձեռն վերադարձ կատարել չի թույլատրվում։ Կանխիկ վճարված գումարի հետ վերադարձը հնարավոր է կատարել միայն կանխիկ տարբերակով։
2.4 Բողոքարկում
Հաճախորդի կողմից բողոքները կարող են ներկայացվել ինչպես բանավոր կարգով, զանգահարելով 060504504 հեռախոսահամարով, այնպես էլ գրավոր կարգով՝ info@academia.am էլեկտրոնային հասցեին կամ Ընկերության հասցեով նամակ ուղարկելու դեպքում:
2.5 Նամակներ և անցանկալի նամակներ (Սպամ)
Եթե Հաճախորդը գրանցված է Կայքում, ապա պարբերաբար կստանա նամակներ ընկերության կողմից: Հաճախորդը կարող է հրաժարվել այդ նամակների ստացումից սեղմելով «Հրաժարվել» (Unsubscribe) կոճակը, որը գտնվում է ստացած նամակում, որից հետո վերջինս այլևս չի ստանա նամակներ Ընկերության կողմից: Այդ դեպքում միակ նամակը, որը Հաճախորդը կստանա Ընկերության կողմից, կլինի Պատվերի հաստատման նամակը:
2.6 Պատվերի արժեք
Չնայած նրան, որ Կայքում թարմացումները կատարվում են յուրաքանչյուր օր՝ կախված տվյալ օրը առաջարկվող ճաշատեսակների գնացուցակից, Կայքում կարող են լինել գների պարբերական փոփոխություններ, ինչպես նաև Կայքում առաջարկվող որոշ ճաշատեսակների հեռացում Կայքից:
Ընկերությունը պատասխանավություն չի կրում վերը նշված գործողությունների արդյունքում Հաճախորդի մոտ առաջացած լրացուցիչ վճարային պարտավությունների, ինչպես նաև Հաճախորդի կողմից այլ բողոքի դեպքում։
2.8 Հեղինակային իրավունքի պաշտպանություն
Կայքում առկա ողջ տեղեկատվությունը ներառյալ, սակայն չսահմանափակվելով՝ Կայքի դիզայնը, տեսաձայնագրությունները, տեքստերը, գրաֆիկ պատկերները, լոգոները, ծրագիրը, պատկանում են Ընկերությանը՝ հեղինակային իրավունքով, կամ Ընկերությունը ունի դրանք օգտագործելու համապատասխան լիցենզիա կամ այլ իրավական հիմք: Վերոնշյալ մտավոր սեփականության օբյեկտները պաշտպանվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
- Այլ դրույթներ
Ընկերությունը պատասխանատվություն չի կրում կայքի տեխնիկական անսարքությունների համար:
Պայմանների հայերեն տարբերակը նախապատվություն ունի այլ լեզուներով տարբերակների նկատմամբ: Կողմերի միջև ծագող իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի է ՀՀ օրենսդրությունը:
Կողմերի միջև առաջացած վեճերի լուծումը ենթակա է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանին:
Պայմանները կարող են թարմացվել ցանկացած ժամանակ՝ դրանք Կայքում հրապարակելու միջոցով: Թարմացված տարբերակը հրապարակելուց հետո Հաճախորդի կողմից Կայքի հետագա շահագործումը համարվում է Պայմանների փոփոխված տարբերակին Հաճախորդի համաձայնություն:
Պայմանները կարող են թարմացվել ցանկացած ժամանակ՝ դրանք Կայքում հրապարակելու միջոցով: Պայմանների փոփոխության վերաբերյալ հաճախորդը ստանում է համապատասխան ծանուցում:
Պայմանների փոփոխության վերաբերյալ ծանուցումը ստանալուց հետո Հաճախորդի կողմից Կայքի հետագա շահագործումը համարվում է Պայմանների փոփոխված տարբերակին Հաճախորդի համաձայնություն: Ամեն դեպքում Հաճախորդն իրավունք ունի ցանկացած պահի հրաժարվել Կայքի կողմից մատուցվող ծառայություններից և պահանջել ջնջել իր անձնական տվյալները Ընկերության սերվերային համակարգից: