
Գարեջրագիտության տաճար


ՄԵՐ ՄԱՍԻՆ
Առաջին և միակ բիո գարեջուրը Հայաստանում՝ սկսած 2012 թ.։ Այստեղ կհանդիպես իրական գարեջրային մշակույթին, կհամտեսես Հայաստանում արտադրվող առաջին ու միակ բիո գարեջուր Academia-ն իր 6 տեսակներով, համեղագույն ուտեստներ, որոնց մատուցումը յուրահատուկ է , իսկ համը՝ չկրկնվող, այստեղ ամեն բան պատրաստվում է տեղում․ հեղինակային ուտեստներ, սեփական արտադրության 100 % բնական, հյութեղ նրբերշիկներ, տնական չիփսեր, նրբահամ թանձրուկ և այլն։

Բացահայտիր գարեջրային հարուստ մշակույթը ակադեմիական համերի միջոցով


Առաջին օրգանիկ գարեջուրը հայաստանում 2012թ-ից

Ակադեմիական աատիճանակարգ





Նինկասին Ակադեմիա բիո գարեջրի գործարանն է, որը հիմնադրվել է 2012 թվականին և արտադրում է Հայաստանում առաջին և միակ բիո գարեջուրը իր 6 տեսակներով։
Գործարանը տեխնոլոգիապես հագեցած է, հիմնական սարքավորումները գերմանական լավագույն արտադրողներից են. այս ոլորտում առաջադեմ և բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված Broukon ընկերության։
Արտադրվող Ակադեմիա բիո գարեջուրը համապատասխանում է 1516 թ. Բավարիայում Ընդունված «անարատության մասին» օրենքին, ըստ որի գարեջուրը /բիրա/ կարող է բաղկացած լինի միայն 4 բաղադրիչից՝ գարու ածիկ, գայլուկ, բնական խմորիչ և ջուր:
