ՄԵՐ ՄԱՍԻՆ
Էթնոգրաֆ՝ ազգագրագետ, ով, պտտվելով հայոց աշխարհի պատմական շերտերում, պեղել ու գտել է ամենատարբեր բաղադրատոմսերը, համեմել այսօրվա կյանքի գույներով ու նոր շունչ տվել հնագույն ուտեստներին՝ ստեղծել է «Զորաց Խոհանոցը»։
Էթնոգրաֆը ապրում է Երևանի ամենահին ու գեղեցիկ շենքերից մեկում ՝ Աբովյան 10 հասցեում, որը կառուցվել է 1870-ականներին ու ծառայել այնքա՜ն տարբեր նպատակների. Այստեղ ապրել է վաճառական Գրիգոր Ամիրյանը, այս շենքում հյուրընկալվել է հայտնի ռուս գրող Մաքսիմ Գորկին, այս շենքում է եղել քաղաքային խորհրդարանը և վարչությունը, ինչպես նաև այն գործել է որպես հիվանդանոց, մինչև իսկ երկրաբանական թանգարան:
Էթնոգրաֆը վստահ է՝ ուտեստերը ոչ միայն համեղ սնվելու, այլև միավորելու համար են․ ինչպես մեր նախնիները հավաքվում էին մեկ սեղանի շուրջ իրիկնահացին, այդպես էլ համախբված անցնում են երեկոները հիմա Էթնո բակում։
Էթնոգրաֆում կարող ես համտեսել «Զորաց Խոհանոցը»-ի յուրահատուկ համերն ու համադրել Հայաստանում առաջին ու միակ բիո գարեջրի՝ Ակադեմիայի 6 տեսակների հետ։
Պատմությունը վերադառնում է քաղաք․․․
Ազգային խոհանոցի համեր՝ ներկայացված այսօրվա մարդու քիմքին համապատասխան:
Միջավայր
Ակադեմիական աստիճանակարգ
Դառնալ ուսանող
1․ Հավաքիր քո անունով 10 ամրագրման էջանիշ
2․ Փոխանցիր մեր ժպտադեմ աշխատակցին
3․ Հանձնիր «ուսանողի» քննությունը
4․ Դարձիր ակադեմիկան և վայելիր առավելությունները